Ոստիկանության 6-րդ վարչությունը բերման է ենթարկել «Նորագյուղցի Բոգոյին»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 29-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները 6-րդ գլխավոր վարչություն են բերման ենթարկել 2 քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք եղել են Mercedes G500 HOV 555 համարանիշի ավտոմեքենայով եւ կասկածվում են ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ անձինք են ՝ Երեւան քաղաքի Նորագյուղ թաղամասի բնակիչ, 53-ամյա Ռուբեն Կոստանյանը եւ Երեւան քաղաքի Թաիրովի փողոցի բնակիչ, 47-ամյա Ավետիս Ավետիսյանը:

Նշված անձինք որոշ ժամանակ անց բաց են թողնվել, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:

Պարզվել է նաեւ, որ համարանիշները ժամկետանց են եղել եւ Mercedes-ը Հայաստան է ներմուծվել նշված համարանիշներով, սակայն հետո ժամկետը լրանալուն պես մեքենայի տերը պետք է համարանիշները հանձներ իրավապահներին, մինչդեռ դրա փոխարեն՝ «յաշիկի» վրա դրել է համարանիշներն ու հանրապետությունում երթեւեկել:

Նշված արարքի համար «յաշիկատեր» Ռ. Կոստանյանը, ով ավելի շատ հայտնի է «Նորագյուղցի Բոգո» մականվամբ, փոխարինված համարանիշներով մեքենան վարելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200 հազար դրասմի չափով:

Մանրամասները Սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.