Նոյեմբերի 30-ին, ժամը 08:23-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սևան-Ծովագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել լճում, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սևան-Ծովագյուղ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Honda Odyssey» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հակոբ Ա., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 45 մ սահել դեպի Սևանա լիճը՝ մասամբ հայտնվելով ջրում:
Մինչ ջրափրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Ջրափրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան. դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.mes.am