Shamshyan.com-ի տեղեկություններով Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 OT 046 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նորագավիթ թաղամասում՝ ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստի» մոտ՝ Արարատի մարզից դեպի Երևան ընթանալիս, բախվել է չգործող ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի շինությանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շենգավիթի թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատի 3-րդ խմբի հրշեջ-փրկարարները՝ խմբի պետ, փրկարար ծառայության կապիտան Լուսինե Սահակյանի գլխավորությամբ:Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ, ոստիկանության փոխգնդապետ Վահան Էվինյանի գլխավորությամբ:Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:Փրկարարարները ավտոմեքենայի միջից դուրս են բերել վարորդի դին: Մանրամասները սկզբնաղբյուրում :
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի