Եթե պատրաստել սահնակ պետք է ամռանը, ապա սեպտեմբերին արդեն պետք է լինի լիարժեք պատրաստվածություն։
Ամփոփել անցնող տարին դեղին, հողեղեն, վայրի խոզի իսկապես վաղ է, բայց պարզել, թե ինչի պետք է սպասել հաջորդ տարի, կարելի է։
2020-ը սպիտակ մետաղական առնետի տարի է:
Աստղագետները պնդում են, որ այս ժամանակահատվածը դժվար կլինի անվանել պարզ, քանի որ առնետը կամակոր կենդանի է, որին դժվար է գոհացնել:
Այնուամենայնիվ, դա լավագույն տարին է լուրջ ձեռնարկումների համար։
Եթե դուք չեք նահանջում խոչընդոտների առջև, հնարավորություն կա ստեղծել ինչ-որ ամուր բամ (լինի դա բիզնես կամ հարաբերություններ):
Առնետն առաջին նշան է չինական օրացույցի 12-ամյա ցիկլի մեջ, ինչը նշանակում է, որ ժամանակն է հավակնոտ և համարձակ մարդկանց համար: Այսօր մենք կպատմենք, թե ինչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանին հաջորդ տարի:
Խոյ (մարտի 21 — ապրիլի 20)
2020 թվականը Խոյերի համար շատ հագեցած կլինի։ Ողջ տարվա ընթացքում ձեզ չի լքի այն տպավորությունը, որ ամեն֊ինչ ձեզ մոտ գնում է դեպի նպատակը և ոչ մի կերպ չի վերադառնում։ Բայց չարժե հրաժարվել։ Հենց գոնե մի բան հասցնեք ավարտին, մյուս գործերը կսկսեն հարթ ընթանալ։ Ամենահամառների համար առնետն անակնկալ է պատրաստել։
Հաջորդ տարի Խոյերը պետք է նախաձեռնող լինեն, և խոսքը ոչ միայն կարիերայի, այլև անձնական կյանքի մասին է: Նշանի ազատ ներկայացուցիչները կարող են նոր հարաբերությունների մեջ ընկնել արդեն հունվարին։ Իսկ ահա ամուսնացած խոյերին աստղերը խորհուրդ են տալիս չվիճել մանրուքների համար, միայն այդ ժամանակ հարաբերությունները կլինեն ներդաշնակ։
Ցուլ (ապրիլի 21-մայիսի 21)
Հաջորդ տարի ժամանակն է Ցուլերի հնարավորությունների։ Հետևաբար, պետք է թողնել ծուլությունը և հավաքվել, 2020-ին բոլոր հնարավորությունները կան, որ նվիրական ցանկությունները իրականություն դառնան: Կարևոր որոշումները ամենայն պատասխանատվությամբ պետք է մոտենալ, և երաշխավորված է հաջողությունը։
Նշանի ազատ ներկայացուցիչները կվայելեն հակառակ սեռի ուշադրությունը, իսկ ամուսնացած ներկայացուցիչները կցանկանան բույն ստեղծել։ Եթե ձեր սիրտը դեռ ազատ է, ապա երկրորդ կեսի որոնման լավագույն շրջանը կլինի աշունը: Այնուամենայնիվ, սերը պատահաբար կգա…
Երկվորյակներ (մայիսի 22-հունիսի 21)
Հեռացող տարում երկվորյակները այնքան են գլուխները գցել գործի մեջ, որ մոռացել են ընկերների և անձնական կյանքի մասին: Հաջորդ տարի խորհուրդ ենք տալիս նրանց դուրս գալ հարմարավետության գոտուց, հնարավորություն կա հանդիպել մտերիմ մարդուն։ Բայց մի շտապեք բացել ձեր սիրտը ում պատահի, ավելի խորամանկ եղեք, քան առնետը։
Հաջորդ տարի Երկվորյակը վերջապես գումար կծախսի իր վրա, նա կցանկանա հնարավորինս հարմարավետ դարձնել իր կյանքը: Նման շռայլությունը, բնականաբար, կհանգեցնի նոր եկամտի աղբյուրների որոնմանը։ Բայց դա մինուս չէ, որոնման արդյունքը շատ հաջող կլինի:
Խեցգետին (հունիսի 22-հուլիսի 22)
Խեցգետինների էներգիային հաջորդ տարի կարելի է միայն նախանձել: Դուք ուզում եք բառացիորեն անել անհնարինը, և աստղերը կուղեկցեն ձեզ։ Միայն մի մոռացեք առողջության մասին, ավելորդ ծանրաբեռնվածությունը դեռ չի օգնել որևէ մեկին:
Առնետի տարում յուրաքանչյուր խեցգետին կգտնի իր երկրորդ կեսին։ Զգուշացում ամուսնացած Խեցգետիններին՝ մի ենթարկվեք անցողիկ գայթակղությանը՝ նորը չեք կարողանա կառուցել, բայց հինը կորցնելը միանգամայն հավանական է։ Աշնանը դուք կսպասեք ճակատագրի նվերներին ինչպես անձնական կյանքում, այնպես էլ գործնական:
Առյուծ (հուլիսի 23-օգոստոսի 23)
2020-ը Առյուծների համար լի կլինի դրական հույզերով։ Դուք երկար եք գնացել դեպի ձեր նպատակները, և առնետը կհատուցի ձեզ դրա համար: Հաջորդ տարի դուք պետք է սպասեք նոր հնարավորությունների։ Աստղերը ձեզ կտան մի մեծ պաշար կենսունակության։
Մինչև ձմռան վերջ, ձեզ կկլանել աշխատանքային հարցերը, իսկ գարնանը դուք կարող եք գնալ ռոմանտիկ արկածախնդրության։ Այո, այո, սառնարյուն Առյուծները կցանկանան նոր զգացմունքներ և վառ տպավորություններ: Այս նշանի ազատ ներկայացուցիչները կցանկանան ընտանիք ստեղծել, իսկ ամուսնացածները՝ երեխա ունենալ։
Կույս (օգոստոսի 24-սեպտեմբերի 23)
Կույսերը հաջորդ տարի կարող են հասնել այն ամենին, ինչին ուզում են հասնել։ Բայց կա մի «բայց», պետք է մոռանալ շտապելու մասին և վերջապես սկսել մտածել սթափ։ Պատրաստ եղեք, որ դուք պետք է մի շարք կարևոր որոշումներ կայացնեք, զգուշացեք իմպուլսիվությունից և բացասական տրամադրությունից:
Աշնանը քիչ թե շատ ամեն բան կհանդարտվի, հանգստության մասին չարժե նույնիսկ մտածել։ Բայց տարեվերջին դուք հաստատ շնորհակալություն կհայտնեք առնետին։ Ամռանը Կույսը կգտնի ռոմանտիկ հարաբերություններ, և նույնիսկ այս նշանի ամենատհաճ ներկայացուցիչները կկարողանան գտնել իրենց երկրորդ կեսին:
Կշեռք (սեպտեմբերի 24-հոկտեմբերի 23)
Դեղին վայրի խոզը այս տարի շատ է տրորել ձեզ, բայց հաջորդ տարի դուք կարող եք հանգստանալ: Դուք կունենաք այն ամենը, ինչ անհրաժեշտ է երջանկության համար, այնպես որ պարզապես ապրեք և վայելեք պահը: Ձեր ինտուիցիան կօգնի դուրս գալ ճիշտ ճանապարհի վրա և լուծել առկա խնդիրները:
Եթե դուք չունեք հարաբերություններ, ապա ժամանակն է դուրս գալ «որսի»։ Զբաղված նշանի ներկայացուցիչներին աստղերը խորհուրդ են տալիս ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքին։ Աշնանը բոլոր խնդիրները կվերանան, և Կշեռքները կկարողանան իսկապես երջանիկ զգալ իրենց։
Կարիճ (հոկտեմբերի 24-նոյեմբերի 22)
Կարիճի և առնետի համագործակցությունը, անկեղծ ասած, այդքան էլ այն չէ: Մի ամբողջ տարի առնետը կգցի ձեզ փորձությունների մեջ, այնպես որ, պետք է պատրաստ լինել։ Համառորեն գնացեք դեպօ ձեր նպատակը, ամեն ինչ կստացվի: Եվ ամենակարևորը՝ ոչնչից մի վախեցեք:
Աստղերը խորհուրդ են տալիս կենտրոնանալ ուսուցման, հոբբիի կամ նոր գործի վրա։ Հակառակ սեռի հետ շփվելիս պետք է ավելի շատ ջանասիրություն դրսևորել, ժամանակն է լուրջ հարաբերությունների մասին մտածել։
Աղեղնավոր (նոյեմբերի 23-դեկտեմբերի 21)
Աղեղնավորներն տարվա ընթացքում մի քիչ սովոր են, որ ճակատագիրը նրանց պարուրում է (հավանաբար, Դեղին Վարազը նրանց համար բարեհաճ էր): Այնպես որ, պետք է հետ վարժվել, հաջորդ տարի պետք է հրաժարվել սովորական հարմարավետությունից։ Ժամանակն է, որ դուք կորցնեք ուղեբեռը անցյալի, դա ձեզ խանգարում է առաջ շարժվել։
Հաջորդ տարին լավ է սոցիալական կապեր հաստատելու համար։ Եթե դուք պատրաստվում եք ամուսնանալ, աստղերը խորհուրդ են տալիս ոչ թե հետաձգել այս մինչև ամռանը դա անել։ Սեպտեմբերը ազատ Աղեղնավորների համար կատարյալ ժամանակն է սիրավեպ սկսելու համար։
Այծեղջյուր (դեկտեմբերի 22 — հունվարի 20)
Այծեղջյուրների համար առնետների տարին սկսվում է ոչ այնքան հաջող կերպով, հնարավոր է մի իրավիճակ, որը երկար ժամանակ ձեր կյանքը դուրս կհանի սովորական հունից։ Բայց պետք չէ անմիջապես հուսահատվել։ Չեք հասցնի ձեր աչքերը թարթել, հունվարյան ողջ անհաջողությունը կմնա անցյալում։
Անձնական կյանքում ամեն ինչ փայլուն կլինի ինչպես ազատ Այծեղջյուրների, այնպես էլ զբաղվածների մոտ։ Սակայն աստղերը զգուշացնում են՝ չարժե վերսկսել հին հարաբերությունները։ Աշունը երկար սպասված հանգստություն կբերի ձեր սրտում, սպասեք շատ դրական հույզերի:
Ջրհոս (հունվարի 21-փետրվարի 19)
Հաջորդ տարին կհիշեցնի ջրհոսներին արգելքներով վազք։ Ընդումեք այն որպես ուժի ստուգում, անցեք այն, և ամեն ինչ լավ կլինի: Տարվա առաջին կեսին հնարավոր են ֆինանսական դժվարություններ, բայց դուք ինչ-որ հրաշքով կհաղթահարեք դրանք։
Ինչի հետ դուք խնդիրներ չեք ունենա, դա անձնական կյանքն է։ Դուք շփվող եք և հմայիչ, զարմանալի չէ, որ դուք շատ երկրպագուներ ունեք։ Ամռանը երկրորդ կեսի հետ հնարավոր են տարաձայնություններ, բայց այդ ամենը
Ձուկ (փետրվարի 20-մարտի 20)
Եթե դուք ունեք վաղեմի նվիրական երազանք, ապա այժմ ժամանակն է այն իրականացնել: Առնետը սիրում է արկածախնդիր մարդկանց, ովքեր պատրաստ են գնալ որոշակի ռիսկի նպատակին հասնելու համար։ Դուք միայն պետք է մի քիչ ջանք թաձեք։
Եթե դուք վաղուց երազում եք երեխա ունենալու մասին, իմացեք, որ ժամանակն է։ Աստղերը խորհուրդ են տալիս Ձեզ չշեղվել անցողիկ սիրահարության վրա և կենտրոնանալ ձեր զուգընկերոջ հետ հարաբերությունների վրա։ Ամռանը անձնական կյանքում բոլոր կրքերը պետք է մեղմվեն, պարզապես փորձեք ավելի շատ ժամանակ հատկացնել երկրորդ կեսին:
Ինչ էլ որ խոստանան աստղերը, հիշեք, ձեր ճակատագիրը ձեր ձեռքերում է: Մենք կարող ենք միայն ցանկանալ, որ հաջորդ տարին իսկապես անսպասելի լինի և ձեզ շատ հաճելի զգացմունքներ հաղորդի: