ՌԴ-ում մահացել է Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը

Ռուսաստանի Դաշնությունում մահացել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ըստ նախնական տվյալների՝ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը»,-ասաց Նաղդալյանը:Հաղորդվում է, որ մահը վրա է հասել գազի պայթյունի հետևանքով:«Արմենպրես»-ը ճշտում է դեպքի մանրամասները: Աշոտ Կարապետյանը ծնվել է 1970թ. հուլիսի 20-ին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.