Կյանքից հեռացել է շոումեն Գարիկ Մարտիրոսյանի հայրը

Կյանքից հեռացել է հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի հայրը՝ Յուրի Մարտիրոսյանը։ Սոցցանցի իր էջում այս մասին տեղեկացրել է Յուրի Մարտիրոսյանի մյուս որդին՝ Լևոն Մարտիրսյանը, ով Կանադայում ՀՀ նախկին դեպանն է եղել։

«Խորը վշտով տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 23-ին, 77 տարեկան հասակում կյանքից հեռացավ սիրելի հայրիկս՝ Յուրի Մկրտչի Մարտիրոսյանը։

Հոգեհանգիստը կկայանա նոյեմբերի 25-ին, ժամը 18։00-ից՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը` նոյեմբերի 26-ին ժամը 13:00-ին` նույն եկեղեցուց»,- նշված է գրառման մեջ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.