Հերթական վանդալիզմը՝ Ջրվեժ գյուղում նորից պղծվել են մի քանի գերեզմաններ. (ՖՈՏՈ)

Shamshyan.com-ի տեղեկություններով Այսօր՝ նոյեմբերի 24-ին, հերթական սրբապղծությունն ու վանդալիզմն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։Առավոտյան ժամը 11։30-ի սահմաններում Ջրվեժ գյուղի բնակիչ՝ 80-ամյա Վոլոդյա Ալեքսանյանը հերթական անգամ այցելել է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող իր կնոջ գերեզմանը և հայտնաբերել է ինչ-որ անհայտ անձի կամ անձանց կողմից գերեզմանը պղծված։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով արդեն ժամանել են ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Գևորգ Բուռնազյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ ճիվաղը կամ ճիվաղները ոչ միայն պղծել են 80-ամյա ծերունու կնոջ գերեզմանը, այլ նաև հարակից մի քանի գերեզմաններ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում 80-ամյա ծերունու դուստրն ասում էր. «Առավոտյան հայրս, ինչպես և ամեն կիրակի, եկավ մայրիկիս գերեզմանը։ Որոշ ժամանակ հետո զանգեց ու լաց լինելով ասաց, որ մամայի գերեզմանի քարի վրա ինչ-որ նյութ են լցրել ու ողջ գերեզմանաքարը կեղտոտել։ Արդեն 3 տարի է՝ մայրս չկա։ Իսկ նրա գերեզմանաքարը տեղադրել ենք՝ 80-ամյա հորս թոշակը կոպեկ-կոպեկ հավաքելով։

Չգիտեմ՝ ինչ անվանեմ սա՝ սրբապղծություն, վանդալիզ՝ թուրքի ձեռքով արված, ուղղակի բառեր չեմ գտնում։ Մորս գերեզմանը հորս համար սրբավայրի պես մի բան է։ Հայրս միայն մորս գերեզմանի մոտ է կարողանում հանգստանալ։ Ես միայն ուզում եմ, որ հայտնաբերվեն այդ սրբապիղծները, որոնց ձեռքը գնացել է՝ նման բան անել»։

Այս պահին ոստիկանները և տուժած քաղաքացին սպասում են, որպեսզի ժամանեն ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը և ավագ փորձաքրեագետը։ Մանրամասները սկզբնաղբյուրում:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Հերթական վանդալիզմը՝ Ջրվեժ գյուղում նորից պղծվել են մի քանի գերեզմաններ. (ՖՈՏՈ)Հերթական վանդալիզմը՝ Ջրվեժ գյուղում նորից պղծվել են մի քանի գերեզմաններ. (ՖՈՏՈ)Հերթական վանդալիզմը՝ Ջրվեժ գյուղում նորից պղծվել են մի քանի գերեզմաններ. (ՖՈՏՈ)