Քիչ Առաջ . Ցավալի և Վատ Լուր . Մահացել է. . . ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը

Երկարատեւ հիվանդությունից հետո, ժամեր առաջ 81 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, ռեժիսոր, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ռեժիսորի որդին:

Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանը ծնվել է 1936թ.–ի օգոստոսի 20–ին, Բաքվում։ Խորհրդային եւ հայ թատերական գործիչ էր, բեմադրիչ եւ ռեժիսոր, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր։

Ավարտել է Լենինգրադի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը՝ ուսանելով Լեոնիդ Վիվիենի կուրսում։

1962-1965 թթ. –ին Գրիգորյանը եղել է Սմոլենսկի շրջկենտրոնի թատրոնի գլխավոր ռեժիսորը։

1964 թվականից` Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսորն էր։

2000 թ. Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում հիմնադրել է դերասանական վարպետության ռուսական կուրսը։

Բեմադրել է ավելի քան 150 ներկայացում Երեւանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Յարոսլավլում, Վոլգոգրադում, Կալինինգրադում, Օդեսայում, Լվովում, Քիշնեւում, Բուլղարիայում, Ռումինիայում, Հարավսլավիայում, Սլովակիայում, Լեհաստանում, Հունգարիայում եւ այլուր։

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ էր, Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ news.am