news.am-ը գրում է․ «Նոր Հաճնի մշակույթի տանն այսօր` նոյեմբերի 19-ին, տեղի ունեցավ գազի թունավորումից մահացած ընտանիքի անդամների հոգեհանգիստը:
Ընտանիքի տատիկին ու նրա խնամակալության տակ գտնվող 4 թոռներին վերջին հրաժեշտը տալու էին եկել ինչպես բարեկամները, այնպես էլ ընկերները, համադասարանցիները:
Երեխաների հայրը, որը բնակվում էր Ուկրաինայում, այսօր առավոտյան է ժամանել Հայաստան: Հոգեհանգստին ներկա էին նաեւ քաղաքային եւ մարզային իշխանության ներկայացուցիչներ»: