Զինծառայող է վիրավորվել․ նրան անդամահատել են

Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել: Զինծառայողը ՀՀ Տավուշի մարզի Չորաթան համայնքի բնակիչ է:

Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը Factor.am-ին հայտնեց, որ նրան անդամահատել են, նա այժմ գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցում:

«Ծնկից ներքև անդամահատել են»,- ասաց համայնքի ղեկավարը։

Ըստ համայնքապետի՝ ժամկետային զինծառայողը Մարտակերում է ծառայել։

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.