armdaily.am- ը գրում է. Սիրելի ընկերներ, խոր վշտով տեղեկացնում եմ, որ ծանր հիվանդությունից անժամանակ կյանքից հեռացավ մորաքրոջս տղան՝ Հովհաննես Ահարոնյանը։
Հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին՝ Լուկաշինի փողոց 47/1 տանը,հուղարկավորությունը նույն հասցեից՝ նոյեմբերի 19-ին, ժամը՝ 14-00-ին: ԱՅս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի ֆեյսբուքյան էջից:
Հովհաննես Վարազդատի Ահարոնյանը 56 տարեկան էր։ 1995-1999թթ եղել է ԱԺ պատգամավոր։ Նախաձեռնել և ակտիվորեն մասնակցել է ԼՂՀ ինքնորոշման, ինչպես նաև սփյուռքահայ քաղբանտարկյալների ազատ արձակման հետ առնչվող մի շարք ազգանպաստ որոշումների ընդունմանը։