Նոր Հաճնում`երեխաների հայրը ողբերգության մասին իմանալուց հետո շտապել է օդանավակայան, բայց․․․

Կոտայքի մարզում նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր-Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են 5 քաղաքացու դի:

Պարզվել էր, որ տան բնակիչները ունավորվել էին շմոլ գազից։

Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ ողբերգական տեղեկութան մասին իմանալուց հետո հայրը շտապել է օդանավակայան, որպեսզի վերադառնա Հայաստան, սակայն շտապության պատճառով՝ չլրացնելով միգրացիոն փաստաթուղթը, ձերբակալվել է:

Հավվելենք, որ 4 թոռներին պահել մեծացրել է 77-ամյա տատիկը, վերջինիս երեխաներին խնամելու հարցում աջակցել է մյուս տղան:

 

Լուսանկարները՝ ArmLur.am-ի։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.