Խոյ. Խորհուրդ է տրվում այսօր զբաղվել տնային գործերով, ստեղծել հարմարավետություն, խնամք տանել մտերիմների հանդեպ: Խորհուրդ չի տրվում լուրջ գործերով զբաղվել:
Ցուլ. Ժամանակը ձեր օգտին է աշխատում: Կյանքը ձեր համար կլինի կայուն եւ հագեցած: Անքուն գիշերը կարող է ազդել ձեր առողջության վրա: Օրն անցկացրեք խաղաղ եւ հանգիստ մթնոլորտում, ընտանեկան միջավայրում:
Երկվորյակ. Օրը կարող է ձեզ համար թակարդ նախապատրաստել, որի մեջ կհայտնվեք դյուրությամբ, եթե ականջալուր չլինեք ձեր մտերիմների խորհուրդներին: Էներգիայի հոսք կզգաք: Նախապես մտածեք, թե ինչի վրա է կարելի ծախսել այն: Բարենպաստ ժամանակահատված է գործնական փաստաթղթեր ստորագրելու համար
Խեցգետին. Բարեհոգությունը այն լավագույն եղանակն է, որով կկարողանաք արդյունավետորեն ազդել ձեր շրջապատի վրա: Միայն այդպես կկարողանաք ձեր հանդեպ դրական տրամադրել զրուցակիցներին եւ ստանալ այն, ինչ ցանկանում եք: Բացառեք ագրեսիայի որեւէ դրսեւորումը: Եթե նույնիսկ մի փոքր պահանջկոտություն զգացվի ձեր ձայնում, կարող եք ամեն բանի վրա խաչ քաշել:
Առյուծ. Քիչ ջանքեր չեն պահանջվի հաջողության հասնելու համար: Սակայն երբ կտեսնեք արդյունքները, որոնք ստացել եք ձեր եռանդի եւ ջանքերի շնորհիվ, կհասկանաք, որ ծախսված ուժերն ու ժամանակը լիովին փոխհատուցված են:Անձնական կյանքում գործերը հիանալի են ընթանում: Սիրելին կաջակցի ձեզ բոլոր նախաձեռնություններում:
Կույս. Հաջողությունը կուղեկցի ձեզ բոլոր գործերում: Կարելի է հիշել հին կապերի եւ ծանոթությունների մասին: Դրանք կարող են լինել ձեր համար բավականին օգտակար մասնագիտական կարիերայի հարցում: Սակայն հիշեք, որ ձեր մասին պետք է հիշեցնեք, դիվանագիտորեն: Նոր ծանոթությունների եւ զվարճանքների համար բարենպաստ ժամանակաշրջան է: Հասարակության մեջ ավելի հաճախ երեւացեք:
Կշեռք. Ակտիվ գործողությունների եւ նոր գործեր սկսելու համար հարմար ժամանակահատված է: Կարող եք նախապես պլաններ կազմել: Ձեր ծրագրերը, նույնիսկ ամենից համարձակները, կիրականան: Հաջող կլինեն գործարար հանդիպումները, փաստաթղթերի ստորագրումը, գործարքների կնքումը: Դրական ապրումները կազդեն նաեւ հարազատների էմոցիոնալ ֆոնի վրա:
Կարիճ. Այս փուլում այլոց շահերը կգերադասեք ձեր սեփական շահերին: Առանձնապես լավատեսություն դա ձեզ չի հաղորդի, սակայն պետք է նայել առաջ: Հնարավորության դեպքում զբաղվեք այնպիսի գործերով, որոնք ձեր համար հաճելի են: Հենց այդ գործերում մեծ հաջողությունների կհասնեք: Հատկապես ուշադիր եւ հոգատար եղեք այն մարդու հանդեպ, ում սիրում եք:
Աղեղնավոր. Օրը խոստանում է հաջող դասավորվել: Փայլուն հնարավորություն ունեք ձեր համար ինչ որ նոր բան բացահայտելու, հատկապես, եթե բացահայտումը սիրելի անձնավորությանն է վերաբերում: Մի թաքցրեք ձեր ապրումները: Հավատացեք ձեր տաղանդին եւ շրջապատի մարդիկ եւս կհավատան: Սկսվող հարաբերությունները ուրախություն կպարգեւեն ձեզ եւ հաճելիորեն կլինեն շարունակվող:
Այծեղջյուր. Շատ հոգսեր կան ձեր ուսերին դրված եւ ստիպված կլինեք դրանք եւս մեկ անգամ աչքի անցկացնելու: Գործեք չափազանց դանդաղ եւ մանրակրկիտ: Խուսափեք ամեն տեսակի կոնֆլիկտներից եւ հարաբերություններ պարզելուց: Ավելի լավ է լռեք, քան վիճեք: Միեւնույնն է վիճելիս հաջողության չեք հասնի: Ռիսկային որեւէ գործով մի զբաղվեք:
Ջրհոս. Օրը աչքի կընկնի էմոցիոնալ անկայունությամբ եւ հոգեկան անհանգստության ապրումներով: Մեծ է հավանականությունը, որ առանց պատճառի տրամադրության կտրուկ փոփոխություններ կունենաք: Բուռն ուրախությանը կփոխարինի անձկությունն ու թախիծը:Միջոցներն ու ուժերը բաշխեք նպատային:
Ձկներ. Գերհոգնածության եւ մրսածության հավանականությունը մեծ է: Ժամանակ գտեք մաքուր օդին գտնվելու: Տհաճ հետեւանքներից խուսափելու համար ուշադիր եղեք մետաղական իրերով գործ անելիս: