Նոր Մանրամասներ Ուշ ժամի իրեն անհանգստացնելու համար ծանոթին դանակով սպանելու մեջ մեղադրվողի համար խիստ պատիժ են պահանջում...

 

Մեղադրողը դիմել է Վերաքննիչ դատարան. նա դանակով ծանոթին սպանելու մեղադրանքով 3 տարվա ազատազրկման դատապարտված Գագիկ Աբրահամյանի համար ավելի խիստ պատիժ է պահանջում: Առաջին ատյանի դատարանը  բնակարանի դուռը ուշ ժամի ծեծելու եւ իրեն անհանգստացնելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծանոթին դանակով հարվածելու եւ սպանելու մեջ մեղադրվող տղամարդուն մեղավոր է ճանաչել ՀՀ ՔՕ 105-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել 3 տարվա ազատազրկման: մեղադրողը պահանջում է Գագիկ

Աբրահամյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 104-րդ հոդված 1-ին մասով՝ Սպանությունը եւ նրան 9 տարվա ազատազրկման դատապարտել:

Գագիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015թ. հունվարի 18-ին Երեւան քաղաքի Աբելյան փողոցի 3-րդ շենքի 33-րդ բնակարանի դռան դիմացի աստիճանահարթակում, իր բնակարանի դուռը ուշ ժամի ծեծելու եւ իրենց անհանգստացնելու կապակցությամբ ծագած վիճաբանության ընթացքում ապօրինաբար կյանքից զրկելու

դիտավորությամբ դանակով հարվածներ է հասցրել Վազգեն Վարշամի Դալլաքյանի կենսական կարեւոր օրգաններ հանդիսացող դեմքի, կրծքավանդակի առաջնային, հետին մակերեսների եւ որովայնի շրջանում՝ սպանելով նրան : Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 105-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ news.am