Նոր Մանրամասներ. ահա թե ինչի համար է կրակել զինակից ընկերոջ վրա. Միայն թե իմանաք. Մանրամասնում է NEWS.am-ի թղթակիցը

ՀՀ ՊՆ  N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մայիսի 10-ին հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանի գործով նախաքննությունն ավարտվել է,  գործն արդեն դատարանում է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից: Գործն

ուղարկվելէ  Տավուշի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավորն է Սամվել Մարդանյանը:

Ըստ մեղադրանքի, ժամկետային զինծառայող Արման Հակոբյանը, 2017թ ապրիլի 28-ից մայիսի 12-ը ընդգրկված լինելով որպես դիտորդ մարտական հենակետում, Գագիկ Մեսրոպյանի կողմից նրա զենքը վերցնողի մասին իմանալու պայմաններում ստողի՝ տվյալ դեպքում իր հասցեին

սեռական բնույթի հայհոյանք տալուց հետո վրեժի շարժառիթով նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իրեն ամրակցված ԴԴՀ տեսակի հրացանով մեկ կրակոց է արձակել Գագիկ Մեսրոպյանի ուղղությամբ՝ վերջինին պատճառելով հրազենային վնասվածք, որի արդյունքում Բերդի զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է:

Արման Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սպանությունը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ news.am