Աղոթքները հզոր նշանակություն ունեն մարդու կյանքում: Դրանք իրենց մեջ գաղտնի իմաստ են պարունակում, դրանք օգնում են հասկանալ Աստծո և այն ամենի էությունը, ինչը շրջապատում է մեզ: Տերունական աղոթքը կամ Հայր մեր աղոթքը տարբերվում է մյուս աղոթքներից: Աղոթքի գաղտնիքը
Տերունական աղոթքը միակ աղոթքն է, որը փոխանցվել է մարդկությանը Աստծո միակ որդու՝ Քրիստոսի կողմից, այլ ոչ թե հորինվել է սրբերի, սովորական մարդկանց կողմից և հենց այդ պատճառով էլ այն ունի հզոր ուժ:
Աղոթքն իր մեջ ամփոփում է ողջ մարդկային կարիքները, ձգտումները, հոգու փրկությունը: Տերունական աղոթքը հենց Աստծո խոսքն է, որն ուղղորդում է մեզ, դնում է ճիշտ ուղու վրա, պաշտպանում է հիվանդություններից, չար ուժերից, դժվարություններից:
Բազմաթիվ փաստեր կան, որ վկայում են, որ «Հայր մերը» փրկել է բոլոր նրանց, ովքեր գտվելով վտանգի մեջ կարդացել են «Հայր մերը»:
Այս աղոթքը փրկել է մարկանց, ովքեր անտառում դեմ առ դեմ հանդիպել են գայլերի: Այս աղոթը ճիշտ ուղու վրա է կանգնեցրել ավազակների ու գողերի, ովքեր իրենց կամքով վերադարձրել են թալանածը, գրություն թողնելով, որ զղչում են արարքի համար:
Այս սուրբ տեքստը փրկում է ցրտից, կրակից, քամուց, ցանկացած վտանգից, որը սպառնում է կյանքին: