Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանն իր ցավակցություններն է հայտնել զոհերի հարազատներին ու մերձավորներին, տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:

Կրասնոյարսկի երկրամասի Կուրագինյան շրջանում ջրի բեկման հետեւանքով հինգ ամբարտակ է ավերվել, այս մասին ըստ «Նովոստի-Արմենիա»-ի հայտնել է ՌԴ  Քննչական կոմիտեն:

«Պարզվել է, որ ամբարտակները կառուցված են ապօրինի, առանց որեւէ թույլտվության ՝ ոսկու արդյունահանման հատվածում գրունտային ջրերի հեռացման նպատակով ։ Ճեղքը սկսվել է ամենավերեւից, իսկ հետո շղթայական, ջրի հզոր հոսքի պատճառով փլուզվել է եւս չորս հիդրոտեխնիկական կառույց»,-ճշտվում է գերատեսչության կայքում:

Քննչականի տվյալներով ՝ լեռնագործը, որի պարտականությունների մեջ էին մտնում տեղամասում աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը, ոչ մի հատուկ կրթություն չունի: Ընդ որում, տեղամասի պետը հայտարարել է, որ գիտակցել Է հեղեղման գոտում աշխատանքային ավանի կառուցման վտանգը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.