Ողբերգական վրաերթ Կոտայքի մարզում. 36–ամյա վարորդը «Օջախ» ռեստորանի դիմաց Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը, ով մասնակցում էր հարսանեկան արարողությանը, տեղում մահացել է. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Երևան-Բալահովիտ ավտոճանապարհի «Օջախ» ռեստորանային համալիրի դիմաց Բալահովիտ գյուղի բնակիչ, 36-ամյա Դավիթ Հայրապետյանը իր վարած Mercedes մակնիշի 36 AԼ 037 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 43-ամյա Սարգիս Սարգսյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության խումբը: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Սարգիս Ավետիսյանի և Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ, ովքեր Կոտայքի բաժնի պետ Արտակ Ղազարյանի հանձնարարականով իրենց հսկողության տակ էին վերցրել Mercedes-ի վարորդին, որպեսզի կոնֆլիկտ՝ նրա և մահացած հարազատների միջև տեղի չունենա:

Փաստի առթիվ Ն. Մենդիկյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածը իր ընկերոջ հետ «Օջախ» ռեստորանային համալիրում մասնակցելիս է եղել հարսանեկան արարողությանը և «Օջախ»-ից դուրս գալով՝ փողոցում վրաերթի է ենթարկվել, իսկ մեկ այլ ավտոմեքենայի վարորդ էլ ասում էր, որ ինքն ականատես է եղել, թե ինչպես են մահացածն ու նրա ընկերը անցնում փողոցը ու ինքը մի կերպ փախցրել է ավտոմեքենան, սակայն Mercedes–ը չի կարողացել ու տեղի է ունեցել ողբերգական վրաերթը: Մանրամասները սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.