Այսօր՝ Ժամը 12։10-ի սահմաններում Վարդանանց փողոցում հրդեհ է բռնկվել բենզալցակայանում, այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի, ժամանել են մեծ թվով հրշեջներ.

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց և Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկում, Երվանդ Քոչարի 1/1 բենզալցակայանում խոշոր հրդեհ է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են մեծ թվով հրշեջ-

փրկարարներ՝ մի քանի մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են բենզալցակայանում առաջացած խոշոր հրդեհը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության մի քանի բրիգադներ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արման Պապյանի գլխավորությամբ։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անելուց հետո։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ shamshyan.com