ԽՍՀմ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ոստիկանություն է դիմել բողոքով, որ իր անձնագիրը գողացել են: Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների իր աղբյուրին:
Գողությունը տեղի է ունեցել Մոսկվայի դրամատիկական թատրոնի շենքում, որը ղեկավարում է Ջիգարխանյանը:
Դիմումի փաստով ոստիկանությունն արդեն քրեական գործ է հարուցել «Փաստաթղթերի գողություն կամ վնասում» հոդվածով:
Ութսուներկուամյա դերասանի խոսքով՝ անձնագիրը կարող են գողացած լինել իր իսկ հիմնած թատրոնում՝ հոկտեմբերի 1-10-ն ընկած ժամանակահատվածում:
Ռուսական աղբյորները նշում են, որ անձնագիրը Ջիգարխանյանին անհրաժեշտ է իր երիտասարդ կնոջից՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայից ամուսնալուծության համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմեն Ջիգարխանյանը ոստիկանությունում հաղորդում է տվել` կնոջ՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրելով իրեն սպանելու փորձի համար:
Ռուսական առաջին ալիքի եթերում դերասանն ասել է. «Այդ կինը` Վիտալինան, ինձ անարդար ձևով շատ մեծ ցավ է պատճառել: Ես այս պահին պատրաստ չեմ նրան ներելու: Վստահ ասում եմ` ոչ: Նա իրեն ճղճիմ ձևով է պահել, նա գող է, այլ ոչ թե մարդ»,- ասել է Ջիգարխանյանը` հավելելով, որ իրենից 44 տարով երիտասարդ կնոջ հետ կոնֆլիկտի մանրամասները կպատմի հիվանդանոցից դուրս գրվելուց հետո:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ info24.am