Զեյթունում տեղի ունեցած ահասարսուռ դեպքի մանրամասները. սպանության հեղինակը նոր էր դուրս եկել հոգեբուժարանից. armlur.am

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել հոկտեմբերի 1-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգական դեպքից: Մասնավորապես, 49-ամյա տղամարդուն կյանքից զրկել է 10 օր առաջ հոգեբուժարանից դուրս եկած Ա. Թադեւոսյանը:
Ի՞նչ է եղել այդ օրը: Ռուբինյանց 19 շենքի մոտակայքում ծեծկռտուք և կրակոցների ձայներ են լսվել:

Ըստ թաղամասում տարածված խոսակցությունների` կրակոցների,ծեծկռտուքի արդյունքում վիրավորվել էր համատիրության 49-ամյա նախագահը: Նա, արնաքամ լինելով, բարձրացել է տուն: Խուճապի մատնված կինը փորձել է օգնել ամուսնուն եւ անմիջապես ահազանգել է շտապօգնություն:

Ավելին, բնակիչների շրջանում տարածված լուրերի համաձայն` համատիրության նախագահին հետապնդել են երեք անձ, որոնք մեքենայով են եղել:

49-ամյա համատիրության նախագահին հասցրել են հիվանդանոց, որտեղ բժիշկներինչի հաջողվել փրկել նրա կյանքը. տղամարդը մեծ քանակությամբ արյուն էր կորցրել, իսկ վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել:

Չնայած բնակիչների շրջանում տարածված լուրերին, թե կրակոցներ են հնչել, իրավապահները սակայն դեպքի վայրից հայտնաբերել են միայն դանակը, որով էլ հարվածել են տղամարդուն:

Այժմ անդրադառնանք այս պատմության ամենամտահոգիչ հատվածին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 49-ամյա տղամարդուն դանակահարած Արման Թադեւոսյան անունով երիտասարդը 10 օր առաջ է հոգեբուժարանից դուրս եկած եղել ու գնացել այդ քայլին:

Մեզ հայտնի է դարձել, թե նա ինչ ցուցմունք է տվել: Մասնավորապես, իրավապահներին հայտնել է, որ այդ քայլին գնացել է մի պատճառով. ասել է.«Ում որ խփել եմ,ինքը ժամանակին իմ հանդեպ իրեն վատ է պահել, դրա համար էլ խփել եմ»:

Այսինքն` հոգեկան խնդիրներ ունեցող անձինք, որոնքչեն գտնվում բժիշկների վերահսկողության տակ, այլ ազատորեն շրջում են մերկողքին, ե՛ւ հասարակության, ե՛ւ իրենցիսկ ընտանիքի անդամների համար դարձել են լուրջ վտանգ:

Բազմաթիվ դեպքեր եղան, երբ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց կողմից սպանվեցին կա՛մ հարազատները, կա՛մ պատահական մարդիկ: Մանրամասները սկզբնաղբյուրում :

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.