Այսօր հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։
Ադրբեջանական կողմի այս սադրանքները անպատասխան չեն մնա։ Ցավակցում ենք Մուշեղ Աբովյանի հարազատներին և ընտանիքի անդամներին։
Այս դեպքը նախորդ օրվա վիրավորի հետ կապ չունի։ Գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Նոյեմբերյանի ԲԿ-ում մահացել է Նոյեմբերյանի սահմանագոտում երեկ վիրավորված պայմանագրային զինծառայողը։
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նշենք, որ զինծառայողը Կողբ գյուղի բնակիչ էր։