Առեղծվածային դեպք Գեղարքունիքի մարզում. Սևանում գտնվող «Աստղիկ» լողափում հայտնաբերվել է բերանն ու թևերը կպչուն ժապավենով կապած տղամարդու դի. Shamshyan.com

Shamshyan.com - ի տեղեկություններով  Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի վարչական շրջանում գտնվող «Աստղիկ» լողափում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խմբերը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը։ Ոստիկաններն ու քննիչները նշված լողափում հայտնաբերել են Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ՝ 73-ամյա Սահակ Սահակյանի դին, ում մարմինը ջրից դուրս հանելով՝ պարզել են, որ բերանը և թևերի որոշ հատված կպչուն ժապավենով կապած է։ Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ առեղծվածային այս դեպքն ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանների աշխատանքը տեղում ղեկավարել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արման Ղազարյանը, իսկ քննիչների աշխատանքը՝ Սևանի քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանը։ Մանրամասները սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.