Ադրբեջանական Սահմանին Փոխհրաձգություն Է Տեղի Ունեցել, Կան Զոհեր. ՖՈՏՈ ipress.am

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սահմանապահները սպանել են 3 մարդու: Այս մասին գրում է turan.az-ը:

Սահմանապահները նկատել են 3 անձի, կոչ են արել կանգնել, ինչին ի պատասխան սահմանախախտները սկսել են կրակել սահմանապահների ուղղությամբ:

Սահմանապահները պատասխան կրակ են բացել, ինչի հետևանքով երեք սահմանախախտներն էլ սպանվել են:

Սպանվածների մոտից հայտնաբերվել է 15 կգ թմրանյութ և փամփուշտներ:

Սահմանախախտների ինքնությունը ճշտվում է:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ ipress.am