Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երգ երգոց» հաղորդաշարի այս թողարկումը նվիրված էր, Էդգար Էլբակյան կրտսերին, ով Արմեն և Աննա Էլբակյանի որդին է: Դժբախտաբար, Էդգարի կյանքը շատ կարճ տևեց, և նա ապրեց ընդամենը 18 գարուն: Չնայած
իր կարճ կյանքին, Էդգարը հասցրեց մե թողնել բազում գեղեցիկ ստեղծագործությունները, որոնցից շատերը հնչեցին հաղորդման ընթացքում:
Տվյալ հաղորդումը լի էր զգացմունքայնությանբ և չհուզվելն ուղղակի անհնար էր: Ուշագրավ էր հատկապես Էդգարի մոր՝ սիրված դերասանուհի Աննա Էլբակյանի ապրումները:
Այդքան կանացի, այդքան էմոցիոնալ ու միևնուն ժամանակ այդքան ուժեղ կարող էր միայն նա: Այդքան ցավի ու դառն ապրումնեից հետո, նա կարողացավ իր մեջ ուժ գտնել ու հասարակությանը պարգևել բազում դիտարժան դերեր: Նման բանի ունակ է միմիայն հերոս կինը:
Ա.Ջ
Մանրամասները՝ տեսանյութում
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ info24.am