«Սթրեսի մեջ էի, նույնիսկ բժշկի եմ դիմել»։ Bravo.am-ը գրում է․ Քաղաքական և հասարակական թեմաներով ենթատեքստեր, անցած սիրային պատմություններից հիշողություններ, Արցախում ապրած տարիներից դրվագներ և ի վերջո, ամուսնանալու մեծ ցանկություն՝ Թամարա Պետրոսյանի նոր՝ «Տանը մնացի՞» մոնոներկայացումը։Երեկոյի ողջ ընթացքում «Բոհեմ» թատրոնի դահլիճում ուրախ տրամադրություն էր տիրում:
«Երբ ռեժիսորից ստացա նման ներկայացմամբ հանդես գալու առաջարկ, չշտապեցի համաձայնել: Մոնոներկայացումներով հիմնականում տղամարդիկ են ներկայանում, մտավախություն ունեի, որ չի ստացվի: Երկար ժամանակ պահանջվեց՝ ինձ գործի մեջ ներգրավելու համար: Սկզբում երկմտում էի, բայց հետո ինքս ինձ համոզեցի ու ամեն ինչ արեցի՝ գործը գլուխ բերելու ու իմ հանդիսատեսին պատշաճ ներկայանալու համար: Տղաներն էլ՝ Սեդրակը, Սեւանը, Թելմանը, Արվինը միշտ կողքիս էին ու ոգեշնչում էին»,-նշել է դերասանուհին: