Քոչարյանական տեռոր ոստիկանության լուռ հայացքի ներքո. 1in.am

1in.am- ը գրում է.  Երեկ Երևանի առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ կատարվածն արտառոց էր, երբ Քոչարյանի կողմնակիցները ոստիկանների ներկայությամբ կին էին ծեծում, մարդու ոտք կոտրում, հետո՝ բերման ենթարկվում ու «հերոսացած» ազատ արձակվում՝ ամենավերջին սպառնալիքները հնչեցնելով։

Երեկվա «բոեվիկ կինոյի» հիմնական հերոսը ոչ անհայտ Արամ Հարությունյանն էր՝ Հայաստանի նախագահացուներից ամենալուզերը, Ռոբերտ Քոչարյանի ու Հովիկ Աբրահամյանի «թեյավճարներով» ապրող մի գործիչ, ով հանդգնեց հարվածել կնոջ, ապա տեսախցիկների առաջ «հերոսացավ»՝ սպառնալով «ոտքով ճխլել Նիկոլին և Լևոնի զոմբիներին»։

Քոչարյանի ու նրա կողմնակիցների ագրեսիվության վրա զարմանալ ամենևին պետք չէ։ Երկրորդ նախագահն իր իշխանության տարիներին հարցերը լուծել է կրակոցներով ու ծեծով, խոշտանգումներով ու հետապնդումներով, նա անգամ սպանել է տվել մարդու, որն իրեն «պռիվետ Ռոբ» է ասել։ Հիմա Քոչարյանն ու նրա կողմնակիցներն այդ ամենն անելու հնարավորություն չունեն, բայց հանդգնում են օրը ցերեկով մարդ ծեծել ու քստմնելի «հերոսական» տեքստերով բերման ենթարկվել ու արժանանալ ոստիկանության «հումանիզմին»։

 

Մեր խնդիրը Օսիպյանն ու նրա ոստիկանությունն, իսկ գուցե՝ Օսիպյանն ու նրան նշանակած վարչապետ Նիկոլ Փաշինյանն են։

https://cdn1.img.armeniasputnik.am/images//2037/09/20370950.jpg

Վալերի Օսիպյանը եղել է նախկին հանցավոր համակարգի բռնության գործիքներից մեկը, որը զուրկ է գեներալական-հրամանատարական խարիզմայից ու ընդունակ է հրամաններ կատարել։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նրան սովորեցրել էին ընդդիմադիր ու ցուցարար ծեծել, նա «նվիրումով» կատարում էր այդ գործը։

Հիմա՝ երբ ասում են, որ պետք է ունենալ բռնությունը մերժող ոստիկանություն, դա չի նշանակում՝ բռնությունը հանդուրժող ոստիկանություն։

Սակայն Փաշինյանի ասածը Օսիպյանը բառացի է հասկացել ու նրա ծառայողները երեկ լռելայն հետևում էին, թե ինչպես են Քոչարյանի կողմնակիցները դատարանի առջև գազանաբար մարդ ծեծում կամ բռնության կոչեր էին հնչեցնում։ Ուղղակի զարմանալ կարելի է, թե հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ինչպես հավատաց, թե Օսիպյանը մեկ օրում կարող է կերպարանափոխվել ու ընդդիմադիր ծեծող «միլիցուց» փոխակերպվել հեղափոխության արժեք ու սահմանադրության նորմ պաշտպանող ոստիկանապետի։ Նման բան պատահել չէր կարող, բայց Վալերի Օսիպյանն այսօր խորհրդանշում է հետհեղափոխական ոստիկանությանը՝ մարդկանց մոտ ծնելով հուսահատություն ու հիասթափություն, ինքնապաշտպանվելու պարտադրված որոշում։

Հեղափոխությունից հետո ոստիկանությունը չի բարեփոխվել ու ընդամենը հարմարեցվել է Նիկոլ Փաշինյանի ճաշակին։ Այլ խոսքով՝ ոստիկանությունն արտաքուստ քաղաքակիրթ է թվում, որովհետև Նիկոլ Փաշինյանը հակադեմոկրատական հրամաններ, որպես կանոն, չի տալիս, սակայն չկա ոչ մի երաշխիք, որ վաղը մեկ այլ ղեկավար հակադեմոկրատական հրամաններ չի տա։ Այդ ժամանակ կասկածից վեր է, որ Օսիպյանն ու ոստիկանությունն ակնթարթորեն կվերադառնան «ի շրջանս յուր»՝ ինչպես դա տեղի ունեցավ Իջևանում, երբ ոստիկանները գիշերով մարդկանց էին ձերբակալել՝ «հին ու բարի ժամանակների» ոգով։

Մանրամասները սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.