Երեկ՝ Ժամը 04։30-ի սահմաններում Արտակարգ դեպք...ընտանիքի 7 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց.

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Թալինի բժշկական կենտրոնից Ոստիկանության Թալինի բաժին հայտնել են, որ «անհայտ էթիոլոգիայի թունավորում շմոլ գազից՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել մի քանի քաղաքացի։ Ինչպես

հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ տեղափոխվածներն են՝ Դաշտադեմ գյուղի բնակիչներ՝ 51-ամյա Տիգրան Սարգսյանը, 2-ամյա Լալա Սարգսյանը, 27-ամյա Սերոբ Սարգսյանը, 24-ամյա Սևակ

Սարգսյանը, 23-ամյա Սոնա Սարգսյանը, 46-ամյա Լալա Հովհաննիսյանը և 27-ամյա Մարինե Կարապետյանը։ Ոստիկանները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Դաշտադեմ գյուղի իրենց տանից, և ըստ նախնական տեղեկությունների՝ գազի խողովակից տեղի ունեցած արտահոսքի հետևանքով են թունավորվել; Փաստի առթիվ Ոստիկանության Թալինի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ shamshyan.com