Հանուն արդարության. հերթական վճիռը Քոչարյան-Սարգսյան զույգի դեմ

1in.am-ը գրում է. Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Սմբատ Այվազյանի վերաբերյալ 2008-2009 թվականներին ընթացքում կայացված դատարանների դատավճռի դեմ: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի 2008 թվականի նոյեմբերի 19-ի դատավճռով Այվազյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ ապօրինի կերպով կրել է հարվածող-փշրող սառը զենք հանդիսացող զսպանակավոր մահակ, որը, ըստ քրեական գործի նյութերի, 2008-ի փետրվարի 24-ին հայտնաբերվել էր անձնական խուզարկությամբ, ինչպես նաև չի ենթարկվել իրեն փորձագիտական կենտրոն տեղափոխած և վերադարձրած ոստիկանների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել նրանց, հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ է հնչեցրել, նրանցից մեկի կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել՝ բռունցքներով մի քանի անգամ վերջինիս կրծքավանդակին հարվածներ հասցնելով:

Այս արարքների համար Սմբատ Այվազյանը դատապարտվել էր նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով տուգանքի և երկու տարվա ազատազրկման։ Դատավճիռը Այվազյանի և նրա պաշտպանների կողմից բողոքարկվել էր Վերաքննիչ քրեական դատարան, որը, սակայն, 2009-ի հունվարի 27-ի որոշմամբ բողոքը մերժել էր՝ դատավճիռը թողնելով անփոփոխ։ Չնայած Վերաքննիչի որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք, սակայն Վճռաբեկ դատարանը 2009-ի հունիսի 15-ին պաշտպանների բողոքը վերադարձրել է՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ։

 

Հայաստանի Գերագույն խորհրդի, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը 2014 թվականին մահացել է:

Ինքնին հասկանալի է, որ գլխավոր դատախազի բողոքը քաղաքական, բարոյական համատեքստում է ու որևէ կերպ չի կարող նպաստել Սմբատ Այվազյանի իրավունքների վերականգնմանը, որը հինգ տարի առաջ հրաժեշտ է տվել երկրային կյանքին:

Սրանով հանդերձ՝ իրադարձությունը պատմական է ու վերաբերում է անցած քսանամյակում տեղի ունեցած հանցագործությունների բացահայտմանը, ըստ էության իրականացվում է անցումային արդարադատություն գործող օրենսդրության շրջանակներում:

Մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի մակարդակով իրականացված հանցագործություն էր, որի նպատակը քրեաօլիգարխիայի իշխանության երկարաձգումն էր՝ սահմանադրական կարգի տապալման ճանապարհով:

Այդ նպատակին հասնելու համար ոչ միայն ընտրություններ էին կեղծվում, այլ նաև հետապնդումների էին ենթարկվում հարյուրավոր մարդիկ, ովքեր ընդդիմանում էին քրեաօլիգարխիայի բեսպրեդելին: Նախկինում կատարված բոլոր հանցագործությունները պետք է բացահայտվեն, վերացվեն բոլոր դատավճիռները, որոնք բխել են ոչ թե օրենքից, այլ իշխանությունն ուզուրպացրած խմբի շահերից:

Սմբատ Այվազյանի դեմքով այսօր արդարացվում են հարյուրավոր, հազարավոր մարդիկ, որոնց իրավունքները ոտնահարվել են, այսպես կոչված, «հայկական թերմիդորականության» հաղթանակից հետո:

Սմբատ Այվազյանը Արցախյան պատերազմի լուսավոր դեմքերից մեկն էր, Վազգեն Սարգսյանի մերձավոր զինակիցը, որը Հոկտեմբերի 27-ից հետո դարձավ ռուսական վասալության ռեժիմի ծնունդ քրեաօլիգարխիայի համոզված ընդդիմախոսներից մեկը:

Այվազյանի արդարացման գործընթացն ահռելի քաղաքական նշանակություն ունի:

Հարկ է բոլոր դրվագներով ամբողջացնել հին համակարգի հանցագործ էությունը՝ ամբողջական դարձնելու համար Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, մյուսների դատավճիռները:

Պետական մակարդակով, լեգալ դատավճիռներով պետք է վերացվեն նախկինում տեղ գտած քաղաքական բռնաճնշումների հետևանքները՝ քրեաօլիգարխիային իրավա-քաղաքական գնահատական տալու, Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի դարձնելու նպատակով:

Եվ վերջապես՝ գործընթացն ունի բարոյական բաղադրիչ: Տարիներ շարունակ հասարակությանը պարտադրվել են կեղծ հերոսներ՝ հաստավիզ պաշտոնյաների, կիսագրագետ օլիգարխների դեմքով: Եկել է պատմական արդարությունը վերականգնելու ժամանակը: Մանրամասները սկզբնաղբյուրում :

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.