Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2,5 տարեկան երեխայի ծնողները վարձով բնակարան են փնտրում։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է օգտատեր Վանուհի Թովմասյանը` նշելով, որ երեխայի ընտանիքը սարսափելի դեպքի նախորդ օրն է ԱՄՆ–ից Հայաստան եկել և տուն վարձակալել իրենց շենքում։
«Ուրիշի ցավը միշտ կիսող իմ սրտացավ հայ ժողովուրդ, Արթինն իր ընտանիքի հետ 2 օր առաջ Հայաստան ժամանեց և տուն վարձեց իմ շենքի նույն հարթակի բնակարաններից մեկում։
Հենց հաջորդ օրը տեղի ունեցավ ահավոր ողբերգությունը. ավագ որդի Արդվինը, որն ընդամենը 2.5 տարեկան է, 6-րդ հարկի պատուհանից գլորվեց»,- գրել է նա։ Թովմասյան նշում է` ընտանիքը ճամփորդական բժշկական ապահովագրություն չի վերցրել` մտածելով, որ 10 օրում ոչինչ չի պատահի, իսկ ԱՄՆ-ի դեսպանատնից ընտանիքին հայտնել են, որ ամերիկյան ապահովագրությունն այստեղ չի անցնի։
Կինը գրել է, որ հիմա ընտանիքը տան խնդիր ունի։ Ով ի՞նչ խորհուրդ կտա այդ հարցով։ Հիմա ես ուրիշ խնդրանքով եմ ուզում դիմել ձեզ, սիրելիներս։
Շտապ պետք է վարձով տուն գտնել այս ընտանիքի համար հիվանդանոցին մոտիկ, որ ամեն անգամ տաքսուն գումար չտան /չնայած շատ տաքսիստներ, ի պատիվ իրենց, արդեն իրազեկ լինելով, գումար չեն վերցնում, բայց տղան խցկում է/։
Բացի դրանից ընտանիքը պետք է փոխի միջավայրը, որ կատարվածի հիշողությունից չխենթանա։ Գիտեք նաև, թե փոքր կենտրոնում որքան թանկ է վարձը, իսկ բուժումը կարող է շատ երկար տևել։ Միայն թե բուժվի փոքրիկը․․․
Ապավինում են ձեր օգնությանը․․․
Հիշեցնենք, որ փոքրիկը 6-րդ հարկից ընկել է սեպտեմբերի 5-ին։ Այժմ նա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է։