Կրակոցներ Երևանում. թիրախում է եղել թանկարժեք ժամացույցների խանութը

Երիտասարդը կրակել է խանութի ուղղությամբ։ Ոստիկանները լսել են ձայներն ու վրա հասել։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Երևանի կենտրոնում այս գիշեր կրակոցներ են հնչել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` թիրախը եղել է Հյուսիսային պողոտայում գտնվող «Խրոնոգրաֆ» թանկարժեք ժամացույցների խանութը։

Մի երիտասարդ հրազենով կրակել է ապակիներին, ամենայն հավանականությամբ` գողություն կատարելու համար։

Ոստիկանները լսել են ձայները, վրա հասել ու բռնել կրակողին։ Դեպքի մանրամասները պարզվում են։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.