Քիչ առաջ կրակոցներից սպանվածը քրեական հեղինակություն է․ Հայտնի է ինքնությունը

ԼՈՒՐԵՐ.com-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ:

Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ հիվանդանոցում մահացել է հեղինակություն համարվող Համբարձում (Համբիկ) Առաքելյանը, ով կարճ ժամանավոր էր ժամանել և մշտական բնակություն չուներ Հայաստանում:

Մեզ հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը տեղեկացրեց, որ այս պահին քննիչներն աշխատում են դեպքի վայրում և կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մի քանի զենքերից կրակված պարկուճներ, այդ թվում՝ ավտոմատի, «Մակարով» և թմբուկավոր տեսակի ատրճանակների, դանակներ և արնանման հետքեր:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.