Նոր մանրամասներ Կրասնոդարում`3 հոգու կյանք խլած վթարից

Այս մասին NEWS.am-ին հայտնեց Զորականի գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանը:

«Մարգուշ Հովհհանիսյանը 50 տարվա վաստակավոր մանկավարժ էր, շատ հարգված կին մեր գյուղում, աղջկան էր հյուր գնացել ու վերադառնալիս այս դեպքը տեղի է ունեցել:

Աղջկա հարեւանուհին էլ է մեքենայում եղել, ինքը վնասվածքներ է ստացել ու հիվանդանոցում է, ինքն էլ հայտնել է կատարվածի մասին տիկին Մարգուշի աղջկան»,- ասաց նա` նշելով, որ տիկին Մարգուշը Հայաստանում եւս 2 աղջիկ եւ որդի ունի:

Համայնքապետը նշեց, որ մահացածի դին դեռ Հայաստան չի տեղափոխվել:Համայնքապետը մյուս երկու մահացածների մասին տեղեկատվություն չուներ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից էլ հայտնել են, որ օգոստոսի 23-ին, ժամը 22:28-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ տեղական ժամանակով ժամը 18։21-ին Կրասնոդարի երկրամասի դաշնային Ռ-217 ավտոճանապարհին՝ Զավետնի ավանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Բախվել են «Opel Zafira» և «Nissan Qashqai» մակնիշների ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 4 հոգի (3-ը՝ ՀՀ քաղաքացի. Վաղինակ Ն., ծնված 1984 թ․, Աննա Ա., ծնված 1988 թ․ և Մարգո Հ., ծնված 1938 թ․) և տուժել՝ 5-ը (1-ը՝ ՀՀ քաղաքացի)։

Տուժած ՀՀ քաղաքացի Գայանե Դ.-ն (ծնված 2013 թ․) տեղափոխվել է ՌԴ Արմավիր քաղաքի ԲԿ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.