Գործարարը «քցել է» Սոֆի Դևոյանի որդուն և անհետացել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ավելի քան մեկ տարի է` չի աշխատում թռչնամսի եւ հավկիթի արտադրությամբ զբաղվող Բաղրամյանի թռչնաբուծական ֆաբրիկան, իսկ սեփականատեր Արմենակ Խաչատրյանը հետախուզման մեջ է:

Ավելին՝ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Արմենակ Խաչատրյանին պատկանող բոլոր ընկերությունները, այդ թվում եւ «Հավիցա», «Գժուկ» ՍՊԸ-ները սնանկ են ճանաչվել վարկային մեծ պարտավորությունները մարել չկարողանալու պատճառով: Հատկանշական է փաստը, որ հիմնական հարվածն այս ընկերությունը կրել է 2014թ. տարեվերջին, երբ կտրուկ բարձրացավ

դոլարի փոխարժեքը. հիշում եք՝ այն ժամանակ մի շարք ընկերություններ մեծ վնասներ կրեցին:

Ի դեպ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ա. Խաչատրյանի՝ սնանկ ճանաչված ընկերության պարտատերերի ցանկում է նաեւ պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանի որդին՝ Հովհաննես Պողոսյանը, ում եւ պատկանում է Գնդեվազի թռչնաֆաբրիկան: Պողոսյանն այն շահագործման

իրավունքով հանձնել էր Ա. Խաչատրյանին, բայց վերջինս այստեղ էլ պարտքեր կուտակելուց հետո անհետացել է»: Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ info24.am