Shamshyan.com - ի տեղեկություններով Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 06:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ Մուսալեռ գյուղի տներից մեկի տանիքում երիտասարդ տղայի դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի, և անչափահասների գործերով բաժանմունքի պետ Սամսոն Մելիքյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 06:30-ի սահմաններում, Մուսալեռ գյուղի Մ. Սարգսյան փողոցի 9-րդ տան բնակիչ, 23-ամյա Պետրոս Մ.-ն իրենց տան տանիքի վրա վերանորոգման աշխատանքներ կատարելիս՝ հոսանքահարվել և տեղում մահացել է:
Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Մանրամասները Սկզբնաղբյուրում :