Նոր Մանրամասներ. Ժամկետային զինծառայողի սպանության գործով այլ հանցավոր արարքներ ևս բացահայտվել են.

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ժամկետային զինծառայող, շարքային Արամ Խաչատրյանի մահվան դեպքի հանգամանքները, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ այլ հանցավոր դրսևորումների

վերաբերյալ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է 2017թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, աջ ուսագոտու շրջանում։ Զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վերջինս ստացած հրազենային վնասվածքից մահացել է: Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողություների արդյունքում պարզվել է, որ

Ա.Խաչատրյանը կյանքի համար վտանգավոր հրազենային վնասվածքներն ստացել է իր ուղղությամբ դիտավորյալ արձակված կրակոցների հետևանքով: Բացի այդ, քննությամբ պարզվել են կրտսեր սերժանտի կողմից կատարված հանցավոր այլ դրսեւորումների՝ ծառայակիցներին վիրավորելու դեպքեր, պարզվել դրանց շարժառիթը։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով՝

խուլիգանական դրդումներով դիտավորյալ սպանության և 360-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ)՝ զինծառայողին վիրավորանք հասցնելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է: 


 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ armlur.am