Աղոթք, որով ամեն մայր կարող է Աստծուց պաշտպանություն խնդրել իր դստեր համար

Մայրական աղոթքը  հզոր ուժ ունի և մեծ նշանակություն,  մայրական օրհնանքը մեծ վահան է, որը չեն կարող ճեղքել  չար ուժերը:

Դստեր համար մայրական աղոթքը օգնում է ամենադժվար պահին։

Մոր համար իր զավակը միշտ էլ  մնում է փոքր երեխա, որը հոգածության ու խնամքի կարիք ունի, որ տարիքում էլ նա լինի:

«Տեր, ես աղոթում եմ ոչ ինձ համար, ես աղոթում եմ  իմ դստեր համար: Խնդրում եմ, լսիր ինձ, մեղավորիս: Լսիր իմ մայրական աղոթքը իմ սիրելի դստեր համար, թող քո օրհնանքը միշտ իմ դստեր հետ լինի, նրանից երես  չդարձնես:

Խնդրում եմ նրան հոգեկան հանգստություն տուր,  հաջողություն տուր կյանքում և միտքը միշտ պարզ պահիր, հեռու պահիր նրան բոլոր չարիքներից, չար աչքերը նրանից հեռու տար, չար ձեռքերը նրանից հեռու պահիր,  դու եղիր նրա առաջնորդը և կյանքի լավ ընկեր տուր նրան, թող նրա կյանքը  հոսի հարթ, ինչպես գետն իր հունով է գնում, առանց չար ոու մութ ուժերի,  նրան պարգևիր մայրական բերկրանքը, նրա կյանքը լուսավորիր քո սուրբ լույսով, նրանից հեռու տար բոլոր հիվանդությունները:

 

Պահիր ու պահպանիր նրան: Շնորհակալ եմ Տեր: Ամեն»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.