Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
Այսօր ժամը 13:30-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ «Jeep Wrangler» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով ինքնակառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց:
Ավտոմեքենայում եղել է ընտանիք՝ ծնողներ, իրենց երկու երեխաների հետ, ովքեր ՀՀ քաղաքացիներ են։
Վթարի հետևանքով երկու ուղևոր վնասվածք է ստացել և տեղափոխվել շրջանային հիվանդանոց: