«Զուշացեք այս մարդուց, խաբում է քաղաքացիներին․․.». (Ֆոտո)

Սեյրան Մայիլյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառում և տեղադրել ստորև նկարները.

«Այս մարդը արդեն 3 օր է տարբեր բանկերի մոտ կանգնած, ձեռքին մոտ 50,000 դրամ մոտենում է մարդկանց, խաբում, իբր վճարային տերմինալով վարկի մարում է ցանկանում անել, ուղղակի չգիտեր, որ միջնորդավճար կա 200 դրամ, ու իր մոտ չկա։ Խնդրում է 200 դրամ, որպեսզի ինքը տուն չհասնի դրա համար։

Նրան ասացի, որ բանկի տերմինալը միջնորդավճար չի պահում ու ինձ հետ գա` ես կօգնեմ՝ հրաժարվեց: Հետո ես սպասեցի մոտ 10-15 րոպե, նա փորձեց ուրիշներին խաբել, իսկ հետո ինձ նկատելով որոշեց փախչել։

Զգուշացեք։»

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

«Զուշացեք այս մարդուց, խաբում է քաղաքացիներին․․.». (Ֆոտո)«Զուշացեք այս մարդուց, խաբում է քաղաքացիներին․․.». (Ֆոտո)