Գյումրիի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արտակարգ դեպք ռուսական 102-րդ ռազմաբազայում. կա 2 զոհ
Հավաստի տեղեկությունների համաձայն այսօր ժամը 16.00-ի սահմաններում Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի "Ալագյազ" զորավարժարանում արտակարգ դեպք է գրանցվել... Զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով ռազմաբազայի
պայմանագրային զինծառայողներից մեկը կրակել է ընկերոջ վրա,որից հետո ինքնասպանություն է գործել... Երկու զինծառայողներն էլ մահացել են...Հ.Գ. Հայաստանի իրավապահները և ռուսական կողմը մինչև հիմա լռում են...»,-գրում է Համբարյանը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.lragir.am