Ֆեյսբուքում օգտատերերն ակտիվ մասնակցում են նոր ֆլեշմոբի, որը միտված է երթուղայիններում գործող գրպնահատների դեմ:
«Բոլոր նրանք, ովքեր տուժել են գրպանահատներից, ունեն ջեբկիրների նկարներ, խնդրում եմ, այս գրառման մեկնաբանություններում ու Ձեր էջերում տարածել այն #ջեբկիրներ հեշթեգով։
Սա գոնե կօգնի մարդկանց ճանաչել ու զգուշանալ և կստիպի իրավապահ մարմիններին հետևողական լինել։ Մեր հասարակությունում, նոր Հայաստանում ջեբկիրները տեղ չունեն։
Հանցագործի տեղը բանտում է։». ասվում է ֆեյսբուքյան օգտատեր Hripsime Jebejyan-ի գրառման մեջ: