Վիգեն Սարգսյանի տհաճ անակնկալը մեծահարուստների զավակներին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայկական բանակում սպորտային վաշտի առկայությունը մեծ խնդիր է համարում:

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը` պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի հարցին` ընդգծեց,

որ այդ վաշտում այն քաղաքացիներն են, ովքեր զորակոչվում են զինվորական ծառայության, պետությունը ծախսում է միջոցներ այդ վաշտը պահելու համար, իսկ այդ ծախսերն արդարացված չեն:

«Խոսքը մոտավորապես 100 մարդու մասին է, նրանց սպասարկող սպայական, ենթասպայական հաստիքների քանակը ևս 100 է, ինչը պահանջում է հսկայական ծավալի ծախս և’ աշխատավարձի, և’ կերակրման, և’ կեցության և’ հանդերձավորման:

Բայց այդ մարդիկ իրենց սպորտային առաջընթացի համար պարբերաբար մարզումների մեջ են` ֆեդերացիաների տրամադրության տակ: Իրենք զորամասում գրեթե չեն լինում ու դա հսկայական ծախս է` բացառապես չարդարացված»,- ասաց Սարգսյանը:

Բոլորին է հայտնի «սպորտ ռոտում» ծառայում էին մեծամասամբ պաշտոնյաների և մեծահարուստների զակները: Փաստորեն այս քայլով Վիգեն Սարգսյանը փակում է պաշտոնյաների և մեծահարուստների զավակների վիպ ծառայության հնարավորությունը:

Ինչ խոսք գովելի է, որ նախարար Վիգեն Սարգսյանը նման քայլի է գնում: Նա իսկապես համարձակ քայլ է անում ու մնում է հուսալ, որ չեն կոտրի նախարարի կամքը ու պաշտոնյաների և մեծահարուստների զավակների համար նոր որջ չեն ստեղծի Երևանում. գրում է Politik.am-ը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ info24.am