Լայնածավալ, կայծակնային պատերազմ է լինելու . . . 1in.am. Տեսանյութ

Մեզ սպասվում է լայնածավալ, կայծակնային պատերազմ, իշխանությունները պատրաստվում են: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար, «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Գագիկ Մելքոնյանը: Ըստ նրա՝ Արցախում սահմանային իրավիճակն էլ է իր ասածը փաստում, չնայած ժնևյան հանդիպումից հետո հաղթանակի մասին խոսքերին՝ սահմանին զոհ ունենք, հակառակորդը «Սպայկ» տիպի հակատանկային հրթիռ է կիրառում: Գագիկ

Մելքոնյանի դիտարկմամբ՝ հայկական կողմը խոսում է միշտ ցավոտ պատասխանի մասին, բայց այդպիսի պատասխան տեսանելի չէ:

«Ժնևյանը հանդիպումը մեզ համար հաղթանակ չէր: Մենք ամեն անգամ մեզ հուսադրում ենք, որ էստեղ հաղթանակ ենք տարել, ապրիլյան պատերազմում հաղթեցինք, ստացվում է՝ բոլոր տեղերում հաղթած ենք դուրս գալիս ու ամեն անգամ կորցնում ենք մեր լավագույնը՝ մեր երեխաներին, զինվորներին: Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանը երբեք չի գնա խաղաղ լուծման, մենք էլ երբեք չենք հանդուրժելու, որ տարածք պիտի տանք: Այս հարցի լուծումը ես

խաղաղ ճանապարհով չեմ տեսնում: Եթե մեր զինվորը երևաց, իրենք անպայման խփելու են, նրանք պատրաստ են ամեն րոպե, պատրաստ են մեր զինվորին սպանելու, ժնևյան հանդիպումից հետո ոչ մի բան չի փոխվել, ընդհակառակը՝ դրությունը ավելի է լարվել: Երբ սկսվում է ականանետային հրթիռակոծություն, արդեն լուրջ իրավիճակ է: Մենք հիմնականում պաշտպանվում ենք, հարձակողական ոչ մի գործողություն չենք ձեռնարկում: Եթե նրանք սկսում են, մենք պիտի կրկնակիից ավելի պատասխան տանք, ցավոտ

պատասխան պիտի լինի, որ շատ զոհեր իրենք ունենան, ոչ թե նստենք սպասենք հաջորդ սադրանքին: Մեր առաջ համարժեք պատասխանի, նաև որոշ դեպքերում՝ նախահարձակ լինելու խնդիր պիտի դրվի: Այսինքն՝ մի երեսին ապտակում են, մենք երկրորդը դե՞մ տանք, սպասենք հաջո՞րդ սադրանքին: Անընդհատ էս ենք եղել, բայց պիտի լինի խոտորնակին՝ խոտորնակ: Իրենք շատ լկտի են պահում իրենց»,- շեշտեց գեներալ-լեյտենանտը:

Ըստ նրա՝ մեր այսօրվա իրավիճակը պայմանավորված է իշխանությունների վարած

քաղաքականությամբ, երկրի ու բանակի թալանով. եթե 10 թալանչիի գնդակահարեն, հզոր ռեսուրսներով բանակ կունենանք, իսկ այսօրվա իշխանությունները սկսել են լացել զենքի ու օգնության համար:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am