BRAVO.am-ն առաջինն է տեղեկացրել, որ Գուրգեն Դաբաղյանը 2018 թվականին նշանադրվել է: Այն ժամանակ երգիչը չցանկացավ թեմայի շուրջ որեւէ մեկնաբանություն տալ, իսկ այսօր արդեն մեզ է տրամադրել սիրելիի հետ գեղեցիկ լուսանկարներն ու պատմել, թե ինչպես են ծանոթացել:
Գուրգենի կինը 19-ամյա Իննան է: Զույգը հանդիպել է Ռուսաստանում:
«Նա այնտեղ ապրող հայ աղջիկ է, հայկական ընտանիք ունի: Համերգային շրջագայություններիցս մեկն առիթ հանդիսացավ, որ հանդիպենք»,-նշել է երգիչը: