Քիչ առաջ հայտնի է՝ վթարի ենթարկված քաղաքացիների ինքնությունը.

Ինչպես արդեն տեղեկացել էինք  այսօր՝ այսօր, օգոստոսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ПАЗ մակնիշի 43 OO 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Ճամբարակ ավտոճանապարհի Գոշ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյուներին և, առաջ ընթանալով, հայտնվել է ձորակում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ըստ նախնական տեղեկության՝ 18 հոգի հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ:

Պարզվել է, որ «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Վ.Հ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորներ՝ Լ.Ե-ը (ծնված 1989թ.), Ա.Մ-ը (ծնված 1994թ.), Գ.Ս-ը (ծնված 1957թ.), Ս.Ա-ը (ծնված 1997թ.), Մ.Բ-ը (ծնված 1961թ.), Ա.Գ-ը (ծնված 1981թ.), Լ.Գ-ը (ծնված 1967թ.), Հ.Ե-ը (ծնված 1971թ.), Ս.Հ-ը (ծնված 1989թ.), Հ.Հ-ը (ծնված 1960թ.) և Գ.Ա-ը (ծնված 1957թ.), տեղափոխվել են Դիլիջանի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը, փակել գազի բալոնի փականը և դուրս են բերել երթեկելի հատված:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ medianews.site