Ի՞նչ են Հուշում Աստղերը. Աստղագուշակ Օգոստոսի 3-ի համար

Խոյ.Օրը կպահանջի ուժերի առավելագույն կենտրոնացում: Առաջացող խնդիրները կենսական կարեւորություն չեն ներկայացնի, սակայն դրանց լուծման վրա կգնա բավական շատ ժամանակ եւ եռանդ: Փորձեք մնալ մենակության մեջ եւ ձեր շուրջը հնչած խոսակցություններին այնքան էլ չհավատալ:

 

Ցուլ.Գործնական հարցերում մի խորացեք մանրուքների մեջ, եւ հստակություն ցուցաբերեք հեռանկարների հարցում: Ստիպված կլինեք դիմել փոխզիջումների, որպեսզի պահպանեք տան անդորրը եւ շրջապատի հետ հարաբերություններում հավասարակշռությունը: Զգուշություն ցուցաբերեք բոլոր հարցերում: Ինչքան հարցերը բարդ են, այնքան սխալվելու հավանականությունը մեծ է:

 

Երկվորյակ.Կարող եք հաջողության հասնել աշխատանքում եւ մյուս հարցերում, որոնք վերաբերում են ձեր գործունեությանը: Ձեր ներուժը իրացրեք այնտեղ, որտեղ ձեզ իրականում կհասկանան եւ գործողություններին հավանություն կտան: Դիմեք օգնության, եթե դրա հարկը կա: Խուստումներ մի շռայլեք, քանի որ ի վիճակի չեք լինի դրանք կատարել:

Խեցգետին.Եթե զսպվածություն ցուցաբերեք եւ լինեք նպատակասլաց, ապա սարեր շուռ կտաք:Բանակցություններն ու փաստաթղթերի ստորագրումը պետք է տեղի ունենա ամենաբարձր մակարդակով: Օրը կարող է լինել բազմախոստում միայնակ խեցգետինների համար: Օրը հարմար է հանգստի եւ ուժերի վերականգնման համար:

 

Առյուծ.Ստիպված կլինեք զբաղվել միանգամից մի քանի գործերով: Փորձեք ժամանակը անտեղի չվատնել: Պետք է ուշադրություն դարձնել օրվա ընթացքում ստացված տեղեկություններին: Օրը տրամադրում է ռոմանտիկային եւ հաճելի հանստին: Սիրելիի հետ հարաբերություններում ներդաշնակություն կտիրի:

 

Կույս.Շատ ուժ եւ եռանդ կծախսեք: Եթե չիրականացած գաղափարներ ունեք, ապա այժմ դրանցով զբաղվելու եւ կյանքի կոչելու ճիշտ ժամանակն է: Օրը հարմար է ակտիվ հաղորդակցության եւ շփումների, տեղեկությունների փոխանակության համար: Հնարավոր են քննարկումներ ընտանիքում հարեւանների եւ ծանոթների հետ: Խուսափեք հակասություններից:

Կշեռք. Աշխատանքի մեջ իրադարձությունների ֆորս մաժորները ցանկալի չեն: Պետք է համառորեն շարունակեք զբաղվել սկսած գործերով, հատկապես, որ օգնություն կողքից չեք ստանալ եւ ակնկալել էլ պետք չէ: Եթե պարտքեր ունեք, ապա ցանկալի է վճարել: Խորհուրդ է տրվում այս ընթացքում խոշոր գնումներ չանել: Դրամը ձեզ դեռ պետք կգա:

 

Կարիճ. Որեւէ ոչ բարենպաստ բան տեղի չի ունենա, ուստիեւ կարելի է օրը դասավորել ըստ հայեցողության: Փորձեք լուծել այն հարցերը, որոնք հետաձգել եք նախկինում: Ստացված արդյունքներից կլինեք գոհ: Հարազատների հանդեպ ուշադիր եղեք:

 

Աղեղնավոր.Օրը կանցնի արագ եւ ռիթմիկ, կլինի հագեցած իրադարձություններով: Եթե ինչ որ բան անել այնուհանդերձ չի հաջողվի, մի տխրեք եւ գլխից վեր թռիչք մի փորձեք անել: Խուսափեք շրջապատի մարդկանց հետ հակասություններից: Մեծ է նոր ծանոթությունների եւ ռոմանտիկ հրապուրանքների հավանականությունը

 

Այծեղջյուր.Պատասխանատու կերպով մոտեցեք հանձնարարություններին կամ խնդրանքներին որոնք արվել են ձեզ այն մարդկանց կողմից, որոնց հետ դուք աշխատում եք, կամ որոնցից կախում ունեք այս կամ այն կերպ: Ղեկավարությունը պետք է նկատի ձեր ջանքերը եւ արժանիքները: Ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, որպեսզի գերհոգնածություն չունենաք:

Ջրհոս.Այսօր հնարավոր է զբաղվել դժվար իրագործելի խնդիրների եւ գործերի կարգավորմամբ, լուծել վիճարկելի հարցերը: Մեծ ուշադրություն հատկացրեք օգտակար տեղեկությունների որոնումներին: Ընկերների եւ մտերիմ ու հարազատ մարդկանց հետ հանդիպման նախաձեռնողը եղեք: Համատեղ ժամանցային միջոցառում անցկացրեք: Շատ ժամանակ հատկացրեք բնության գրկում գտնվելու համար: Խուսափեք պարտք տալուց:

 

Ձուկ. Զբաղվեք այն գործերով, որոնց հերթը չէր հասել նախկինում: Այսօր դուք ավելին կկարողանաք անեք, քան կարծում եք: Այնուամենայնիվ ծանրաբեռնվածությունը թույլ չի տա որպեսզի պարզեք հարաբերություններ հարազատների հետ: Իսկ վիճելու ցանկություն այսօր շատ կունենաք:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.