Արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում: NEWS.am-ի տեղեկություններով, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 10-ի սահմաններում գործարանի փակ հանքում փլուզում է տեղի ունեցել, ինչի արդյունք հսկա քարն ընկել է աշխատակիցներից մեկի վրա:
1979 թվականին ծնված Վրեժ Սահակյանը տեղում մահացել է:
Նրա մարմինը քարի տակից դուրս են բերել գործարանի աշխատակիցները:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ news.am