Լիլի Մորտոն վերջերս հայտնեց, որ սիրելի ունի՝ հրապարակելով նրա հետ առաջին լուսանկարը: Այսօր Լիլին ընկերոջ հետ նոր լուսանկար է հրապարակել և մակագրել․ «Տարվա լուսանկարը: Նա ինձ է պատկանում, իսկ ես՝ իրեն: Մեր բաժանումներն ու վեճերն ընդամենը նախշեր են հավերժ սիրո ֆոնին»:
Լուսանկարին կից նա օգտագործել է նաև «իմ սեր», «իմ ամեն ինչ» հեշթեգերը:
Նրանց նոր լուսանկարը Թբիլիսիից է: Ավելի վաղ զույգն ԱՄՆ-ում էր, որտեղ վայելել են ամառային հանգիստը:
Նշենք, որ այս փուլում Լիլին հեռուստատեսային զբաղվածություն չունի: Վերջերս նա դուրս եկավ Women’s сlub-ից, սակայն օրերս ստեղծագործական նույն թիմի Sport сlub նախագծում հյուրընկալվելը խոսակցությունների առիթ է տվել, որ գուցե նա վերադառնա հումորային նախագիծ աշնանային եթերաշրջանում: