Նոր մանրամասներ են հայտնի դարձել Արմավիրի մարզի Նորապատ գյուղում խոշոր հրդեհի մասին։
Պարզվել է, որ հոկտեմբերի 22-ին, ժամը 22:00-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորապատ գյուղի նախկին դատարանի շենքում, որտեղ բնակվում է 14-ից ավելի ընտանիք, խոշոր հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ, արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը:
Ժամը 23:16-ին հայտարարվել է հրդեհի բարդության 3-րդ աստիճան. դեպքի վայր է մեկնել եւս երեք մարտական հաշվարկ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանել են 1 տասնյակից ավելի հրշեջ-փրկարարներ։ Կրակը տեսանելի է եղել անգամ Արմավիր քաղաքից։
Շենքը երկհարակնի է եւ այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Հավաքվածներն ասում էին, որ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել ինչից հետո առաջացել է կրակ:
Ըստ նախնական տեղեկությունների զոհեր եւ վիրավորներ չկան։
Օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել նաեւ Արմավիրի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, «Գազպրոմ Արմենիա» եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչները:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ news.am