Նոր Մանրամասներ.Արցախում ողբերգական վթարի հետեւանքով զոհված 5 քաղաքացիները՝ մի ընտանիքից են.

Արցախի Հանրապետությունում այսօր՝ հուլիսի 26–ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով 5 քաղաքացի է զոհվել, բոլորը Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներ են։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Արցախի ոստիկանությունից։ 

Տեղի գյուղապետ Ներսես Շադունցը NEWS.am–ին հայտնեց, որ զոհվածները մի ընտանիքի անդամներ են, Արցախ էին մեկնել հուղարկավորության մասնակցելու։

 

Ավելի վաղ shamshyan.com–ը հայտնել էր, որ հուլիսի 26–ին ժամը 16։00-ի սահմաններում ГАЗ-31105 մակնիշի 41 QQ 222 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Տեղ գյուղից դեպի Արցախի Հանրապետություն ընթանալիս, Շուշի քաղաքի Շուշիի հիդրոէլկտրակայանի հարեւանությամբ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 200 մետր գլորվել ձորը։

Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ մահացածների ինքնությունը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.